կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ. Դա արգելված է. Ալեն Սիմոնյան

Գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ. Դա արգելված է. Ալեն Սիմոնյան

Մենք փորձում ենք Հայաստանն աշխարհի քարտեզի վրա ամրապնդել՝ որպես անկախ պետություն: Այս մասին, ասյօր Ազգային ժողովում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա անդրադարձավ ընդդիմությանը՝ նշելով. «Ասում է՝ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այո՛, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության հետ է փոխկապակցված, որովհետև երբ ասում ես՝ սա է, եղբա՛յր, քոնը, ավելիի հույսեր չունենաս, դրանով դու ֆիքսում ես քո տարածքային ամբողջականությունը: Ասում ես՝ սա քոնն է, սա իմն է»,- ասաց նա ու հավելեց. «չեք խաբելու ժողովրդին և մեզ»:

Ալեն Սիմոնյանը  դիմեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ ասելով. «Անկեղծ ես մեծագույն հարգանք ունեմ քո նկատմամբ, բայց որ ասում ես ատելության խոսքի մասին, դուք ձեր կողքինների ասածները տեսե՞լ եք: Գեղամ Մանուկյանը վերջին հայհոյանքներն է գրում,  Իշխան Սաղաթելյանը վերջին հայհոյանքներն է հարցազրույցի ժամանակ տալիս: Քոչարյան Լեւոնի օգնականը լրագրող է ծեծում: Գիտես ես չեմ ուզո՞ւմ լրագրող ծեծեմ:  Ես դրա իրավունքը չունեմ: Ես դրա մասին մտածելու իրավունքը անգամ չունեմ, դա արգելված է: Էդ ժամանակներն անցել են: Իրենք էդ բարքերով եղել են, էդ բարքերով էլ մնացել են»,- ասաց նա:

  • Կիսվել: