հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գիտեմ, որ արդար եմ, ինչ խոսք տվել եմ, արել եմ. Ծառուկյան

Գիտեմ, որ արդար եմ, ինչ խոսք տվել եմ, արել եմ. Ծառուկյան

Այսօր Աջափնյակ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի խնդիր առանձնացրեց, որոնք արդիական են Հայաստանի համար

Նա ասաց, որ չի կարելի տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում հարկերը 4-6 անգամ բարձրացնել, քանի որ շրջանառություն չկա:

՛՛Երբ որ վիճակը կլավանա, առեւտուր կանես, կզգաս՝ 4000 աշխատում ա, թող 100-ը վճարի պետությանը: Էն վախտ որ հեղափոխություն էր՝ ժողովուրդն է իշխանությունը, ժողովուրդն է որոշողը, հիմա ժողովուրդը գնում է, բանի տեղ դնող չկա՛՛,-նշեց ԲՀԿ առաջնորդը:

Մյուս մեծ խնդիրը, ըստ նրա, վարկերն են, որոնք մարդիկ չեն կարողանում վճարել:

Նա խոսեց նաև այլ խնդիրների մասին, մասնավորապես՝ Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների հարցի, որի լուծումը Ծառուկյանը տեսնում է Վրաստանի հետ բանակցելու մեջ. ՛՛Պետք է գնալ Վրաստանի հետ բանակցել, որ մեր ժողովուրդը անցնի, ընդհանրապես Վրաստանում չիջնի եւ գնա ՌԴ՛՛:

Դիմորդների ընդունելությունը և ուսման վարձերը Ծառուկյանը ևս խնդրահարույց թեմա համարեց՝ նշելով, որ ուսման վարձերի բարձրացուն այս պայմաններում անթույլատրելի է:

Նա ասաց, փոխանակ ցավոտ հարցերին անդրադառնալու և լուծում տալու, իշխանությունները բոլոր մեխանիզմներն ուղղել են իր դեմ: ՛՛Ես ասում եմ ամենակարեւոր, ցավոտ հարցերը, որն իշխանությանը դուր չի գալիս, հիմա ամբողջ մեխանիզմը խոդ են տվել Ծառուկյանի դեմ, մարզերից 10 հազար մարդ են կանչել քննության:

Ա՛յ ձեր ցավը տանեմ, ուզում եք՝ մի միլիոն մարդ կանչեք, ես գիտեմ՝ արդար եմ, ինչ խոսք եմ տվել, մի բան էլ ավել արել եմ, Աստված վերեւից տեսնում է՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ հարցը բարձրացվնում է, լուծումն էլ հետն է առաջարկում, եթե ինքը ճիշտ չէ, թող ասեն:

  • Կիսվել: