ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գիշերուզօր առողջապահական համակարգը պայքարել է հենց այս օրվա համար. Հայաստանում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. Անահիտ Ավանեսյան

Գիշերուզօր առողջապահական համակարգը պայքարել է հենց այս օրվա համար. Հայաստանում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք այսօր չի գրանցվել։ 

«Վերջապես փաստում ենք՝ COVID-19-ով հիվանդացության 0 նոր դեպք։
 
 Երկու տարի երկու ամիս գիշերուզօր առողջապահական համակարգը պայքարել է հենց այս օրվա համար», - այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Նշենք, որ հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը՝ առողջապահության նախարարությունն այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակի շաբաթը մեկ:

  • Կիսվել: