հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Գիշերօթիկի  260 երեխաներ կվերադառնան կենսաբանական ընտանիքներ

Գիշերօթիկի 260 երեխաներ կվերադառնան կենսաբանական ընտանիքներ

Կառավարությունը 260 երեխաների ընտանիքներին օժանդակություն կցուցաբերվի: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Օժանդակության համար «Երեխաների գիշերօթիկ խնամքի ծառայություններ» միջոցառման տնտեսված գումարներից 280 հազար դրամը կուղղվի «Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաններին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» միջոցառմանը՝ նշված փաթեթները երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ փոխադրելու նպատակով:

Ըստ նախագծի հիմնավորման, կենսաբանական ընտանիքներ վերադարձող 26 երեխայի ընտնաիքի բնաիրային օգնություն կտրամադրվի: Օգնության փաթեթը բաղկացած է էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարներից, շահառու երեխաներին տրամադրվող  հագուստից, կոշիկից  և սննդի զամբյուղից: Սննդի զամբյուղը պարունակում է բրինձ, կարագ, բուսական յուղ, ձու, պանիր, շաքարավազ, կարտոֆիլ, միս, ալյուր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  նյութական օգնությունը, որը նախկինում գնում էր գիշերօթիկ դպրոցներ և երեխաներին բաշխվում էր այդ դպրոցների միջոցով, իր ռիսկերով, հիմա ուղիղ այդ օգնությունը հատկացնում են երեխաների ընտանիքներին։

  • Կիսվել: