Ղազախական հեռուստաալիք՝ Հայաստանում
Хабар գործակալության (Kazakh TV-ն այս գործակալության մեջ է մտնում) կառավարման խորհրդի նախագահ Երլան Բեկխոժինը հայտնել է, որ իրենց գործակալությունը մտադիր է կաբելային և արբանյակային ցանցի միջոցով մուտք գործել հայաստանյան շուկա:
Բեկխոժինը տեղեկացրել է, որ այդ հարցի առնչությամբ արդեն պայմանավորվածություն կա հայկական կողմի հետ: Kazakh TV-ի տնօրեն Մայա Բեկբաևան նշել է, որ այսօր Ղազախստանում հայկական մեծ սփյուռք կա, շատ են նաև այն հայերը, որոնք հայրենիք են վերադարձել Ղազախստանից:
Ղազախական այս ալիքը հեռարձակվում է աշխարհի 118 երկրում՝ 5 լեզվով: Այն նախատեսված է Ղազախստանի պատմությամբ, մշակույթով և բնությամբ հետաքրքրվող արտաքին լսարանի համար: