հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան

Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան

Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան՝ «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում։
 
Ծրագրի բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Solet Technics ընկերության ներկայացուցիչները, այլ հյուրեր։
 
Արևային էլեկտրակայանը թույլ կտա դպրոցին հոգալ էլեկտրաէներգիայի սեփական կարիքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից գործող բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության կողմից:
 

  • Կիսվել: