հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գետափ գյուղի դպրոցի տանիքի թիթեղյա ծածկի մի հատվածը պոկվել է և կախվել

Գետափ գյուղի դպրոցի տանիքի թիթեղյա ծածկի մի հատվածը պոկվել է և կախվել

Մայիսի 13-ին, ժամը 14։21-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի 10-րդ փողոցում գտնվող դպրոցի տանիքի երկաթե ծածկը պոկվել և մասամբ կախվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է դպրոցի տանիքի թիթեղյա ծածկից (250 քմ) մոտ 15 քմ հատված։

Փրկարարներն ուղղել են ծածկը։

 

  • Կիսվել: