հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերազանց առաջադիմության համար մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի քննություն կհանձնեն

Գերազանց առաջադիմության համար մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի քննություն կհանձնեն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ ուսման մեջ գերազանց առաջադիմության համար մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին, այս պահի դրությամբ, կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

- Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն «Մաթեմատիկա» առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։

- Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։

- Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը

  • Կիսվել: