ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը Թաթոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների փաստերն ու դրանց վտանգները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը Թաթոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների փաստերն ու դրանց վտանգները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի այսօրվա քննարկմանը:

Ժողովին ներկայացրել է սպառնալիքներն էթնիկ հայկական ինքնության նկատմամբ, ինչպես նաև դրա հետ կապված՝ ադրբեջանական ֆաշիստական դարձած պետական քաղաքականության ուղղությունները, որոնք հիմնված հայկականության նկատմամբ ատելության վրա` էթնիկ ու կրոնական հիմքերով: Փաստեր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է ադրբեջանական պետական քաղաքականությունը փոխվել հատկապես 2022թ. սկսած՝ թիրախավորելով Հայոց եկեղեցին, Հայաստանի ու Արցախի վանական ու եկեղեցական համալիրները: Ավելին, ամբողջ Հայաստանն է ներկայացվում՝ իբրև Ադրբեջան, որի ներքո թաքնված են սպառնալիքներ և տարածքային նկրտումներ մեր երկրի նկատմամբ: Նշել է, թե ինչու է Ակնայի (Աղդամի) ճանապարհով օգնության տրամադրման ադրբեջանական առաջարկն անընդունելի` իբրև Բերձորին (Լաչինին) այլընտրանք:

Ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր ադրբեջանական ներխուժումների փաստերը և դրանց վտանգները Հայաստանի համար: Տեսնել ավելի քիչ

  • Կիսվել: