շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղասահքի չեմպիոնուհին ելույթը սկսել է դուդուկի հնչյունների ներքո

Գեղասահքի չեմպիոնուհին ելույթը սկսել է դուդուկի հնչյունների ներքո

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, ռուս մարզուհի Ալինա Զագիտովան ֆրանսիական Գրենոբլ քաղաքում անցկացվող Internationaux de France 2019-20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ փուլում իր ելույթը հայկական դուդուկի հնչյունների ներքո է սկսել:

Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով և ելույթը սկսել Ջիվան Գասպարյանի ստեղծագործության ներքո:

Նշենք, որ ստեղծագործությունը կոչվում է The Feeling Begins: Հեղինակը բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելն է: 2008 թ. նա Ջիվան Գասպարյանի և Բրայան Մեյի հետ այն ներկայացրել է Նելսոն Մադելայի 90-ամյակին նվիրված լոնդոնյան համերգի ժամանակ:

  • Կիսվել: