երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գեղարուքունիքում իրավիճակը հանդարտ է. ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից. Մարզպետ

Գեղարուքունիքում իրավիճակը հանդարտ է. ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից. Մարզպետ

Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։  Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Անվտանգային առումով իրավիճակը նույն է, հանդարտ է, ոչ մի փոփոխություն չունենք։ Ինչպես պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, այդ նույն իրավիճակն է»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ կրակոցներ ևս չեն արձանագրվել։

Անդրադառնալով Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մարզպետը նշեց, որ հանքավայրը մասնակի աշխատում է։

«Փակ հանքում աշխատանքները շարունակվում են, իսկ բաց հատվածը մի քանի ամիս է չի աշխատում»,- նշեց մարզպետը։

Գեղարքունքի մարզպետն անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է մեկ տարբերակով` ադրբեջանական զինված ուժերը հետ պետք է գնան, դուրս պետք է գան Հայաստանի Հանրապետության տարածքից:

  • Կիսվել: