Գեղարքունիքում ողբերգական վթարի հետևանքով տուժածներից 2–ին տեղափոխել են Երևան. մանրամասներ
Հոկտեմբերի 9–ին, Գեղարքունիքում տեղի ունեցած և երկու զոհի հանգեցրած ավտովթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը բավարար է գնահատվում, նրանք թեթև մարմնական վնասվածքներ են ստացել:
Տուժածներից երկուսը տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, նրանց առողջական վիճակը կայուն է: Այս մասին հայտնեցին Վարդենիսի բժշկական կենտրոնից:


