երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեղարքունիքում մայրը 10-ամյա որդուն հայտնաբերել է դռան փականից կախված

Գեղարքունիքում մայրը 10-ամյա որդուն հայտնաբերել է դռան փականից կախված

Երեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ամիրխանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 10-ամյա Հ. Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել մարզի գյուղերից մեկից։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 21։30-ի սահմաններում Հ. Ե-ն իր քրոջ՝ 14-ամյա Վ. Ե-ի հետ հակի թելով խաղալիս է ղել, որից հետո տարօրինակ բան է տեղի ունեցել։ Հ. Ե-ի մայրը Հ. Ե-ին տեսել է՝ իրենց տան դռան փականից հակի թելով կախված վիճակում և արագ կտրելով թելը՝ ահազանգել են հիվանդանոց, և ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց։

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: