հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի:

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել է 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն եւ Ծակքար համայնքներում»,- տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

 
 

  • Կիսվել: