շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի: Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն եւ Վարսեր համայնքներում»,-գրել է նա իր էջում:

  • Կիսվել: