երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Լուսինե Ղ.-ն իր վարած Ford Fiesta մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Վարորդը և ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Քրիստինե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավոր վարորդն ու ուղևորը հարազատ քույրեր են: 

  • Կիսվել: