հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքում ավազահանքի մոտ ЗИЛ բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Գեղարքունիքում ավազահանքի մոտ ЗИЛ բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական  դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 145:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին ով հայտնել է, որ  Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի խցիկում դի կա, հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի «Արմեն Քալոյան» ՍՊԸ  ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին, կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա  Գևորգ Ն.-ի դին:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին  հանկարծամահ է եղել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: