կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել, անվահեծաններից մեկը կոտրվել է. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով վթարի է ենթարկվել, անվահեծաններից մեկը կոտրվել է. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00- ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Արամ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Սայադյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և ընկել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա փոսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Լ. Ե-ն մարմնական վասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: