երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ազատ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 56.5կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկելճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ազատ Ս-ն և նրա ուղևոր՝ 30-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-դ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Էրվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: