Գեղարքունիքի մարզում պապը թոռանը տեսել է կախված վիճակում ու նրան հիվանդանոց տեղափոխել. երեխան փրկվել է
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ըստ Shamshyan.com-ի ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց, որտեղից օպերատիվորեն ժ-մանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել հիվանդնաոց:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ: Մանրամասները` սկզբանղբյուրում: