շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է  մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։

Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։

Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։

Առողջ եղե՛ք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

 

Հիշեցնենք՝ Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 11-ին։ Օրեր անց, սակայն, վարակակրի կրկնակի թեստերը բացասական էին եղել։

  • Կիսվել: