չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է

Այսօր՝ մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզում, ժամը 15։10-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային հրշեջ փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում գնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։

  • Կիսվել: