ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։

 

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր և Մարտունի (քաղաք) համայնքներում։

  • Կիսվել: