շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Գեղարքունիքի մարզում 60-ամյա վարորդը Mitsubishi-ով «Օազիս» հանգստյան տան մոտ կողաշրջվել է. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 60-ամյա վարորդը Mitsubishi-ով «Օազիս» հանգստյան տան մոտ կողաշրջվել է. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 17:50-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 60-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հովհաննիսյանը բժշկական օգնոթյուն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:   Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: