շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում 25-ամյա երիտասարդ է կայծակնահարվել

Գեղարքունիքի մարզում 25-ամյա երիտասարդ է կայծակնահարվել

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում։ Factor.am-ի տեղեկություններով 25-ամյա երիտասարդ է կայծակնահարվել։ Կայծակը նրան հարվածել է այն պահին, երբ բեռնատար ավտոմեքենայի վրա խոտ բարձելիս է եղել։

Հարվածից նաև հրդեհ է բռնկվել։ 25-ամյա երիտասարդին տեղափոխել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, բայց նա արդեն մահացած է եղել։

  • Կիսվել: