երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 22-ին. ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 14։30-ի սահմաններում Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքս Հ-ն, վարելով Violkswagen Passat մակնիշի 36 OP 538 համարանիշի ավտոմեքենան, Վերին Գետաշեն գյուղի Ա թաղամասի 7-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի 3-րդ տան պարսպին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալեքս Հ-ն և ուղևոր՝ Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գարեգինյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: