շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Գեղարքունիքի մարզպետը կոչ է անում մեռելոցին ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանքիներով

Գեղարքունիքի մարզպետը կոչ է անում մեռելոցին ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանքիներով

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր՝ ապրիլի 10–ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել եւ կոչ արել, որպեսզի Սուրբ Զատիկի մեռելոցին ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանքիներով։

Նա մասնավորապես նշել է. «Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ։ Ինչպես գիտեք ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։

Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը: Հորդորում եմ այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։ Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով: Մնացե՛ք տանը: Առողջ եղե՛ք»:

 

  • Կիսվել: