կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին

Գեղարքունիքի մարզպետարանի պարզաբանումը անչափահասի նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին

2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, Միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։
 
Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։
Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (մարզպետարանի) ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։
 
2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։
 
Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել։
 

  • Կիսվել: