երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
 Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 12  ժամ ջուր չի լինի

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

Գավառ քաղաքի՝ Միքայելյան փողոց՝ իր նրբանցքով, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23-ի, Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցներ, Նորատուս համայնք:

  • Կիսվել: