կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատություններ են ընդունվել ԼՂ-ից բռնի տեղահանված 667 դպրոցահասակ երեխա

Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատություններ են ընդունվել ԼՂ-ից բռնի տեղահանված 667 դպրոցահասակ երեխա

2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներ են ընդունվե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 667 դպրոցահասակ երեխա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ԼՂ-ից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզում ապաստան գտած և հաշվառված 994 դպրոցական տարիքի երեխաներից արդեն հանրակրթական դպրոցներ են հաճախում 667-ը, որոնցից 640-ն ընդունվել են մարզային, 27-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններ։ Գեղարքունիքի մարզում հաշվառված նախադպրոցական տարիքի 390 երեխաներից արդեն հոկտեմբերի 16-ի դրությամբ մանկապարտեզ հաճախում են 50-ը։ Համապատասխան աշխատանքներ են տարվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված  բոլոր երեխաներին դպրոցներ ու մանկապարտեզներ ընդունելու համար։

Ամենաշատ թվով  աշակերտներ՝ 251 հոգի, ընդունվել են Սևան համայնքի հանրակրթական հաստատություններ։ ԼՂ-ից բռնի տեղահանված 157 աշակերտ ընդունվել են Մարտունի, 146 աշակերտ՝ Վարդենիս, 70 աշակերտ՝ Ճամբարակ, 73 աշակերտ՝ Գավառ համայնքների հանրակրթական դպրոցներ։

  • Կիսվել: