հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Գազպրոմ Արմենիայի» անունից ներդրումային ծառայություններ առաջարկող կազմակերպությունը չի գտնվում ԿԲ վերահսկողության տակ

«Գազպրոմ Արմենիայի» անունից ներդրումային ծառայություններ առաջարկող կազմակերպությունը չի գտնվում ԿԲ վերահսկողության տակ

Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից  հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից։«Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել  նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ տարածքում ներդրումային ծառայություններից օգտվելու համար պետք է  դիմել Կենտրոնական բանկի կողմից համապատասխան լիցենզիա ստացած ներդրումային ծառայություններ մատուցող կազմակերպություններին։

  • Կիսվել: