հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 8-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով և հրդեհի բռնկմամբ:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղևորը (Ա. Մ., ծնված 1966 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
 
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
 
Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման, ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

  • Կիսվել: