Գազանջատումների մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցի 1-ին փակուղու թիվ 1-ից մինչև 1/5 առանձնատների, Արաբկիրի 17-րդ փողոցի (Լ.Խեչոյան) թիվ 1-ից 12 առանձնատների, Արաբկիրի 19-րդ փողոցի (Դ.Հովհաննես) թիվ 2, 4, 6 բազմաբնակարան շենքերի, թիվ 1-17 առանձնատների, Արաբկիրի 21-րդ փողոցի (Ռ.Սևակ) թիվ 1, 10 բազմաբնակարան շենքերի, թիվ 7/2-ից 22/2 առանձնատների, Արաբկիրի 23-րդ փողոցի (Հ.Թամրազյան) թիվ 15 բազմաբնակարան շենքի, թիվ 1-17 առանձնատների, Արաբկիրի 25-րդ փողոցի (Ս. Չիլոյան) թիվ 2, 2/1 բազմաբնակարան շենքերի, թիվ 3-12 առանձնատների, Արաբկիրի 27-րդ փողոցի (Մ.Մարգարյան) թիվ 1/6 բազմաբնակարան շենքի, թիվ 2-6 առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:



