չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում ու Գեղարքունիքի մարզում

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում ու Գեղարքունիքի մարզում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Չարենցի, Միքայելյան, Նալբանդյան փողոցների, Արծվաքար թաղամասի սկզբնամասի, Լճաշեն և Ծակքար գյուղերի մի հատվածի, Զովաբեր գյուղի, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Չկալովկա գյուղի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նիզամու և Գարեգին Նժդեհի փողոցների հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև հիշեցնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 21.00-ն դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղու հասցեներում գտնվող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ հոկտեմբերի 30-ի ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Կարճաղբյուր, Ծովակ, Լճավան, Մաքենիս, Լուսակունք, Խաչաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Շատջրեք, Սոտք գյուղերի գազասպառողների և նույն տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: