երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Ապրես Վարդապետյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա Ա․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Ա․ Համզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Mercedes-ի վարորդն ունեցել է խմածության ամենաբարձր աստիճան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: