ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց - Բաղյան փողոց խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց - Բաղյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա - Հովհաննիսյան փողոց - Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը, և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով:

  • Կիսվել: