շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Գայանե Ավագյանն ամեն ինչ կանի,  որ ծննդատունը փակվի․ Մարալիկի ծննդատան աշխատակիցը դիմել է պատգամավորին

Գայանե Ավագյանն ամեն ինչ կանի,  որ ծննդատունը փակվի․ Մարալիկի ծննդատան աշխատակիցը դիմել է պատգամավորին

«Երեկ զանգ եմ ստանում : Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը:

« Տիկին Հովսեփյան , էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի,  որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա ասում է չկա »:

Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:

Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին, և հարցիս ի պատասխան առաջին բառը լսում եմ .«Վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում » սկսում է այստեղից, և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել : Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ․ ինչպես հասկանում եմ Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է :

Իր կերպարին համապատասխան սկսեց ինձ ներկայացնել և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա , այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում :

Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը , թե Մարալիկի, թե Գյումրիի գործելու է :

Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր :

Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա :

Սովորե՛ք , մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»:

  • Կիսվել: