Գավառի, Մարտունիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղացել
ՏԿԵՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ Գավառի, Մարտունիի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:



