հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի

Գավառ քաղաքն արդեն մուտքի ճարտարապետական հուշարձան ունի

Տեղի է ունեցել Գավառ քաղաքի մուտքի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներ եւ աշխատակիցներ, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, հուշարձանի բացման արարողությունից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Հուշարձանը կառուցվել է բարերար Սամվել Գորոյանի տրամադրած միջոցների հաշվին։ Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա հունիսից եւ ավարտվել օգոստոսի 14-ին։Հուշարձանը զբաղեցնում է 1500 քառակուսի մետր մակերես, ունի սալիկապատ եւ կանաչապատ գոտիներ։ Հայերեն եւ անգլերեն գրությամբ հուշարձանն ազդարարում է Գավառ քաղաքի մուտքը։ Հուշարձանին գրված է նաեւ Գավառ քաղաքի հիմնադրման տարեթիվը՝ Քրիստոսից առաջ 732 թվական։ «Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա եւ տոնի առիթով։ Գավառի մուտքի հուշարձանը, որը կառուցվեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ եւ Սամվել Գորոյանի բարերարությամբ, արդեն մտնում է քաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների ցանկ՝ որպես մեր քաղաքի կերտման խորհրդանիշ, դարերից եկող ու դարեր գնացող առհավատչյա»,-ներկաներին է դիմել հուշարձանի ճարտարապետ Ռաֆայել Հերգնյանը։  Օրհնության կարգ է կատարել Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը։

  • Կիսվել: