ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների. Ռուսաստանի հայերի միության պարզաբանումը

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների. Ռուսաստանի հայերի միության պարզաբանումը

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը պարզաբանումներ է տվել ադրբեջանական կողմի սուտ սադրանքի փաստի առնչությամբ՝ կապված 2022 թ. հունվարի 28-ին ՌՀՄ Երիտասարդական կենտրոնում հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության հետ։

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների։ Մարկովի եւ նրա նմանների հնչեցրած մնացած բոլոր վարկածները նրանց խավիարային հովանավորների անկատար երազանքն են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուկանյանը։

«ՌՀՄ Երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի հաջող ցուցադրության շուրջ կրքերի արհեստական բորբոքումը վկայում է այն մասին, որ մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ների եւ պետական մարմինների ներկայացուցիչների վարքագիծը թելադրվում է դրսից՝ մի երկրից, որի պաշտոնական ազգային հերոսներ են վերմախտի ադրբեջանական լեգեոնի հրամանատար Ռասուլզադեն, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեհաստանում կռվել է Կարմիր բանակի դեմ, ինչպես նաեւ ադրբեջանցի սպա Սաֆարովը, որը 2004 թվականին Բուդապեշտում կացնով սպանել էր այնտեղ ՆԱՏՕ-ի ծրագրով սովորող խաղաղ քնած հային։

Ընդհանուր առմամբ, սովորական իրադարձության՝ ՌՀՄ-ում կինոդիտման շուրջ լարվածությունը սկսվեց հունվարի 28-ին մի շարք ռուսական ԶԼՄ-ներում հրապարակումներով, որոնք հիստերիկ եւ լկտիաբար փորձում էին մեզ վրա լ «ֆաշիզմի ջատագովների» պիտակ եւ այլ անհեթեթություններ կպցնել: Մեր իրավաբանական բաժինն արդեն զբաղվում է դրանցով։

Բայց ես կցանկանայի հրապարակայնորեն հարցնել՝ որտե՞ղ էին այյդ բոլոր կերպարները, երբ տասնամյակներ շարունակ ՌՀՄ-ն ամեն տարի անցկացնում էր եւ անցկացնում է հարյուրավոր միջոցառումներ՝ ուղղված Հայրենական մեծ պատերազմի վետերանների աջակցությանը եւ մեծարմանը, «Ճակատագրերը տարբեր են, Հաղթանակը մեկն է»՝ ֆորումների անցկացմանը՝ փորձագետների, վետերանների, Հաղթանակի հրամանատարների ժառանգների մասնակցությամբ, գրքեր հրատարակելուն եւ այլնին։

Ըստ ամենայնի, այնտեղ, որտեղ սեւ խավիար չի բաժանվում, ձեզ համար, հարգելի պարոնայք, հետաքրքրիր չէ։

Բայց, հանուն դրա, դուք պատրաստ եք աջակցել ում ասես, օրինակ՝ նստել ռուսական պետական ԱՄՏ հաստատությունում ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված հիշատակի երեկոյին եւ փառաբանել ֆաշիստ արկածախնդիր Ռասուլզադեին, ով հրաման է տվել կրակել խորհրդային զինվորի վրա։ Իսկ վաղը խավիարային գերդոզավորումից դուք կսկսեք Ռուսաստանում, օրինակ՝ Ղրիմը ուկրաինական համարող Իլհամ Ալիեւի գիծն անցկացնել։ Իսկ ի՞նչ կասեք վաղը չէ մյուս օրվա մասին։

Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն կսկսի բոլոր այն սադրիչների դեմ, ովքեր ՌՀՄ ՄԿ ֆիլմի ցուցադրության թեման օգտագործելով՝ փորձել են նսեմացնել մեր կազմակերպությունը, պղծել մեր հերոս նախնիների բարի անունը, ովքեր ԽՍՀՄ ժողովուրդների հետ կողք կողքի հաղթանակ են տարել ֆաշիզմի դեմ։

 

Միեւնույն ժամանակ, մենք չափազանց վտանգավոր ենք համարում անընդհատ աճող միտումը, որ Ռուսաստանում փաստացի կա օտարերկրյա հետախուզական ցանց, որը պատրաստ է ամեն պահի միանալ ցանկացած «պատվերի» եւ նույն եռանդով գործել եւ մեր դեմ՝ որպես կազմակերպության, եւ մեր պետության՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա նրա անվան շուրջ շահարկումները դադարեցնելու համար երեք տարի առաջ Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով պետական մակարդակով նախաձեռնել Գարեգին Նժդեհի պատվի վերականգնման ռուս-հայկական հանձնաժողովի ստեղծում։ Սա թույլ կտար մուտք գործել ռուսական համապատասխան արխիվներ եւ հասնել ճշմարտությանը: Ի պատասխան՝ մեզ, որպես հասարակական կազմակերպության, խորհուրդ էին տվել չխառնվել այս գործին, քանի որ, իբր, «այդ հարցով արդեն իսկ զբաղվում են կառավարական ամենաբարձր մակարդակով»։

 

Համոզված ենք, որ այս պատասխանը դուր կգա պարոն Մարկովին եւ նրա նմաններին, ովքեր ձեւացնում են, թե ոչինչ չեն լսել Նժդեհի իրական կյանքի եւ գործունեության մասին, ով ի տարբերություն նրանց, սիրել է իր ժողովրդին եւ, ի դեպ, պարգեւատրվել երկու Գեորգիեւյան խաչերով եւ Սուրբ Վլադիմիրի ու Սուրբ Աննայի շքանշաններով։

Հարկ է հիշեցնել, որ 1948 թվականին Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, եւ դրանցից ոչ մեկը չի նշում համագործակցություն նացիստների հետ։

1948 թվականի ապրիլի 24-ին մեղադրական դատավճիռը կայացրել է ոչ թե դատարանը, այլ ՊԱԿ-ի հատուկ ժողովը՝ 1920 թվականին հակահեղափոխական գործունեության համար (!)։

ՌՀՄ մամուլի ծառայություն

28 հունվարի, 2022թ.»,- գրել է Մուկանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ոստիկանությունը կասեցրել է Նժդեհին նվիրված ֆիլմի ցուցադրումը:

  • Կիսվել: