Գարեգին Երկրորդն ընդունել է Ավստրալիայի դեսպանին
Փետրվարի 26-ին Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը։
Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն է մաղթել դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած Ավստրալիայի ժողովրդին վեհափառը ցանկացել է պատճառված կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանք:



