երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Գագիկ Սաֆարյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

Գագիկ Սաֆարյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը որոշում է ստորագրել Գագիկ Սաֆարյանին ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար նշանակելու մասին։

« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018  թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Գագիկ Կոպերնիկոսի Սաֆարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով» , - նշված է որոշման մեջ։

  • Կիսվել: