շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Գաղափարը ոգևորել է». ռուս քանդակագործ ամուսինները Մոսկվայից եկել են, որ ներկայացնեն Հիսուսի արձանի իրենց տարբերակը

«Գաղափարը ոգևորել է». ռուս քանդակագործ ամուսինները Մոսկվայից եկել են, որ ներկայացնեն Հիսուսի արձանի իրենց տարբերակը

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարը ոգևորություն է առաջացրել նաև միջազգային հարթակում: Մոսկվայից Երևան են ժամանել քանդակագործ ամուսիններ. Մաքսիմն ու Իրինան նախագծի իրենց տարբերակն են ներկայացրել Գագիկ Ծառուկյանին։

«Նախագծի մասին տեղեկացել ենք համացանցից, ցանկացանք մասնակցել, առաջին անգամ ենք Հայաստանում», - նշում է Մաքսիմը Բատաևը։

Իրինա Մակարովն էլ ասում է՝ մոտ մեկ ամիս են աշխատել Փրկչի արձանի լավագույն տարբերակը ստանալու համար։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այս մեգանախագծով քայլ են կատարում՝ ժողովրդի մեջ հավատքը վերականգնելու, լավ գործ կատարելու, պատմության մեջ մտնելու համար։

«Այդ արձանը լինելու է մեր երկրի այցեքարտը։ Արձանին տեսնելով՝ պետք է զգաս, որ հոգի կա, հոգի է դրած, սա է հիմնական մեր նպատակը», - նշել է ԲՀԿ առաջնորդը։

Հիշեցնենք՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականին սկսել է նոր մեգանախագիծ. ազդարարվել է հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկը։

«Աշխարհում առաջին քրիստոնյա ազգը լինելով՝ պետք է Հայաստանում ունենանք Հիսուս Քրիստոսի արձանը՝ ամենաբարձունքում։ Իմ ընտանիքի անունից ուզում եմ այս նախագիծը կյանքի կոչել», - ասել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

  • Կիսվել: