շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ

Տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ

Օգոստոսի 7-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ:

  • Կիսվել: