երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի

Ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով  ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

Հայ մեծանուն ֆուտբոլիստ, 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:

 

  • Կիսվել: