շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը բանախոսել է Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը բանախոսել է Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում

Նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը բանախոսությամբ հանդես է եկել Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում (University of London Institute in Paris):
 
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումները:
 
Դեսպան Խաչատրյանը անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։ 
 
Բանախոսության ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։

  • Կիսվել: