ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայի Մարսել քաղաքից հատուկ չվերթով Երևան ժամանեց ֆրանսիական բժիշկական առաքելության 2-րդ խումբը, որը ղեկավարում է ֆրանսահայ հայտնի բժիշկ Լորան Փափազյանը:

Խմբին օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Խմբում ներգրավված բժիշկներից մեկը հայազգի է: Ֆրանսիայից ժամանած բժիշկները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողներին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և ֆրանսիական կառավարության հետ սերտ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով:

  • Կիսվել: