երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցելել է «ԹՈՒՄՈ» Երևան

Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցելել է «ԹՈՒՄՈ» Երևան

Հայաստան այցի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ԹՈՒՄՈ»Երևան։ Ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը։

Այցելության կարևոր կանգառներից մեկը «ԹՈՒՄՈ»-ի եռաչափ սկանավորման բաժինն էր, որտեղ հյուրերը ծանոթացել են Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպել են նաև «ԹՈՒՄՈ»-ի տնօրեն Մարի Լու Փափազյանի, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և այլ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում խոսել են «ԹՈՒՄՈ»-ի միջազգային ընդլայնման գործում արձանագրված հաջողությունների մասին:

  • Կիսվել: