Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Ֆրանսիայի համար զոհված հայ մարտիկների հիշատակին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ոգեկոչել է 1918 թվականի զինադադարը, հայտնում են ՀՀ-ում Ֆրանիայի դեսպանության մամուլի ծառայությունից․
«Նոյեմբերի 11-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ոգեկոչել է 1918 թվականի զինադադարը և հարգանքի տուրք մատուցեց երեկ և այսօր Ֆրանսիայի համար զոհված մեր զինվորների հիշատակին»,- ասվում է դեսպանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի համար զոհված Արևելյան լեգեոնի հայ մարտիկների հիշատակին իրենց նվիրված հուշահամալիրում։