կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ զբոսանք գիշերային Երևանում. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ զբոսանք գիշերային Երևանում. Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. ՛՛Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ զբոսանք գիշերային Երևանում՛՛:

Նշենք, որ ժամեր առաջ Երևան է ժամանել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է նրան:

Հյուրի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ: Հյուրերի օրակարգում է նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:

  • Կիսվել: